Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզում FPV դրոնի հարձակման հետևանքով 5 երեխա է վիրավորվել

Բելգորոդ. Արխիվային լուսանկար
Պայթյունի հետևանքով վնասվել են տան տանիքը, առաստաղը և ապակիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում FPVդրոնի հարձակման հետևանքով 5 երեխա է վիրավորվել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնսկի շրջանի Նովոստրոեվկա-Պերվայա գյուղում FPV-դրոնը հարվածել է մասնավոր տանը։ Հինգ երեխա վնասվածքներ են ստացել։ Չորս աղջիկ՝ 4, 6, 9, 16 տարեկան, ինչպես նաև 14-ամյա մի տղա տեղափոխվել են Գրայվորոնսկի կենտրոնական հիվանդանոց։ Պայթյունի հետևանքով նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո նրանք կտեղափոխվեն մարզային մանկական կլինիկական հիվանդանոց», - ասված է հաղորդագրության մեջ:
Գլադկովի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել են տան տանիքը, առաստաղը և ապակիները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։