ՌԴ ԱԴԾ-ն 2025 թվականի սկզբից ի վեր 172 ահաբեկչություն է կանխել

Նման հանցագործությունների համար ձերբակալված անձանցից կեսից ավելին երիտասարդներ են, նրանց թվում նաև անչափահասներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. 2025 թվականի սկզբից ի վեր կանխվել է 172 ահաբեկչական հարձակում, այդ թվում՝ կապված զինծառայողների և պետական պաշտոնյաների հետ, հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստում։
Այսօր Մոսկվայում Բորտնիկովի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հաստատված` ահաբեկչության գաղափարախոսությանը հակազդելու համապարփակ ծրագրի իրականացման հարցերը։
Մայիս-հունիսին ԱԴԾ-ն ՌԴ մարզերում զենքի արդիականացման 62 գաղտնի արհեստանոց է բացահայտել
Կոմիտեի զեկույցում ասվում է, որ տարեսկզբից իրավապահ մարմինները կանխել են կրթական կազմակերպությունների վրա 9 զինված հարձակում, չի նվազում սպառնալիքը «Կոլումբայն» և «Մոլագարների. մարդասպանների պաշտամունք» (արգելված է ՌԴ–ում. խմբ.) ահաբեկչական շարժումների կողմից։
«Նման հանցագործությունների համար ձերբակալվածների կեսից ավելին երիտասարդներ են, այդ թվում՝ անչափահասներ, որոնք ընկել են ուկրաինական հատուկ ծառայությունների և նեոնացիստական կազմակերպությունների ազդեցության տակ»,– նշել է Բորտնիկովը։
Ահաբեկչական գործողությունների պլանավորման հարցում ավելանում է Կենտրոնական Ասիայի երկրներում ծնված մարդկանց թիվը։ ։ Յոթ ամսվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 290 միգրանտ, և կանխվել է նրանց կողմից մարդկանց զանգվածային վայրերում 18 դիվերսիոն գործողությունների նախապատրաստում։
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից զինվորականի սպանությունը