Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 10։45-ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։