Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպումն Ալյասկայում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Օմանում. Արխիվային լուսանկար
Կողմերը հաստատել են երկու պետությունների ղեկավարների հանդիպումը հաջողությամբ անցկացնելու տրամադրվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Նրանք քննարկել են օգոստոսի 15–ին կայանալիք ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։
«Օգոստոսի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Քննարկվել են օգոստոսի 15–ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման որոշ հայեցակետեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը հաստատել են երկու երկրների ղեկավարների հանդիպումը հաջողությամբ անցկացնելու տրամադրվածությունը:
Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15–ին Ալյասկայում: