ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 25 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 11-ի ժամը 23.50-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 03.40-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 25 ուկրաինական ԱԹՍ, 22-ը՝ Ռոստովի մարզի, 3-ը՝ Ստավրոպոլի երկրամասի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։