Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը նպաստող բոլոր ջանքերին․ ԱԳՆ

Կրեմլը և Սպիտակ տունը հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Պեկինն աջակցում է բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և ողջունում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի փոխգործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների առաջիկա հանդիպումը։
«Չինաստանն աջակցում է բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ - ի փոխգործակցությունը, կողմերի միջև հարաբերությունների բարելավումը և ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջխաղացումը», - ասել է նա։
Չինական կողմը հուսով է, որ հակամարտության բոլոր կողմերը, ինչպես նաև շահագրգիռ կողմերը ժամանակին կմասնակցեն խաղաղ բանակցություններին և հնարավորինս շուտ կհասնեն արդար, երկարաժամկետ և պարտադիր ուժ ունեցող խաղաղության համաձայնագրի, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:
Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: Հանդիպման ճշգրիտ վայրը պաշտոնապես չի հայտարարվել։
Հունգարիան խոստանում է խափանել ԵՄ–ի` Պուտին–Թրամփ հանդիպումը խոչընդոտելու փորձերը. Սիյարտո