ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է կոչ անել նրան դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը:
«Ես կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես նրան կասեմ. «Դուք պետք է դադարեցնեք այս պատերազմը»: Եվ նա գլուխ չի դնի ինձ հետ», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հանդիպման առաջին րոպեներին կկարողանա հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայի հարցով հասնել գործարքի: Նա հավելել է, որ հանդիպումն ավելի շուտ նախնական բնույթ է կրելու՝ չբացառելով, որ դրա արդյունքում կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով դիվանագիտական գործընթացից:
Թրամփը նաև հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների նորմալացումը, սակայն չի հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Պուտինի հետ բանակցություններին հրավիրելու ծրագրերը:
Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ իշխանությունները հաստատել էին, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում: