Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ միջոցները մեկ օրում 312 ԱԹՍ և HIMARS համակարգի 7 արկ են խոցել

Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 665 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 76 497 ԱԹՍ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ օրում խոցել են ինքնաթիռային տիպի ավելի քան 310 անօդաչու սարք և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 7 արկ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի 7 ռեակտիվ արկ և 312 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք», - նշել է գերատեսչությունը:
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 665 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 76 497 ԱԹՍ, 625 զենիթահրթիռային համալիր, 24 539 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1 585 մարտական մեքենա 28 387 դաշտային հրանոթ և ականանետ, 39 500 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։