Միքայել Աջապահյանի գործով նախնական դասալսումները սկսվում են օգոստոսի 15-ին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը . Արխիվային լուսանկար
Նախագահողը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախնական դատալսումները նշանակված են օգոստոսի 15-ին՝ 14։30։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դրանք կանցկացվեն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։
Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն է։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Միքայել Աջապահյանին. Մայր աթոռի հորդորը