ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցյալ գիշեր Ռուսաստանի մարզերի երկնքում ուկրաինական 32 անօդաչու են խոցել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինքնաթիռատիպ 32 անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 7-ը խոցվել է Բելգորոդի մարզի վրա, 5-ական՝ Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա, 4-ը՝ Ղրիմի, 2-ական՝ Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի, Ռյազանի մարզերի և Մոսկվայի մարզի, ինչպես նաև 1-ը՝ Տուլայի մարզի վրա։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։