Եթե պետք լինի, հանցավորության դեմ պայքարի համար զորք կուղարկենք Վաշինգտոն. Թրամփ

ԱՄՆ նախագահը լրջորեն ձեռնամուխ է եղել Վաշինգտոնը հանցավոր տարրերից ազատելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինված ուժեր ուղարկել Վաշինգտոն՝ երկրի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի շրջանակներում:
«ՄԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ։ <...> Վաշինգտոնը՝ Կոլումբիայի օկրուգը, այսօր կազատագրվի: Հանցագործությունը, վայրի դաժանությունը, կեղտը և թափոնները կվերանան: Ես մեր մայրաքաղաքը նորից կդարձնեմ մեծ։ Անմեղ մարդկանց անողոք սպանելու կամ վնասելու օրերն ավարտվել են»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Հիշեցնենք` անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ մի խումբ դեռահասներ Վաշինգտոնում հարձակվել են կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) 19-ամյա նախկին աշխատակից Էդվարդ Կորիստինի վրա: Դրանից հետո Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ մայրաքաղաքում հանցավորությունն «ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից», և տեղացի դեռահասներից կազմված ավազակախմբերը չեն վախենում ոստիկանությունից, քանի որ գիտեն, որ իրենց «գրեթե անմիջապես բաց կթողնեն»:
ԱՄՆ–ն փոթորկվում է. անկարգություններ են սկսվել նաև Վաշինգտոնում և Սիեթլում
Դրանից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն մոտ 120 գործակալ ուղարկեց Վաշինգտոնի փողոցների պարեկության համար՝ նպատակ ունենալով ավտոմեքենաների գողության և բռնի հանցագործությունների դեմ պայքարում աջակցել իրավապահ մարմիններին: