ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր բորսայական շուկա. ինչ օգուտ այն կտա

Ակնկալվում է, որ նախագիծը կսկսի գործել մինչև 2030 թվականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԵԱՏՄ-ում կձևավորվի ընդհանուր բորսայական շուկա։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik Ղրղզստանը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարության ԵԱՏՄ համակարգման վարչության պետ Էլիմբեկ Կանիբեկ ուուլուն։
Պաշտոնյայի խոսքով՝ այդ հարցը կքննարկվի Չոլպոն-Աթայում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Նախագիծը գործարկումը պլանավորվում է 2030 թվականին:
«Սա կազմակերպված հարթակ է, որտեղ բաց թափանցիկ կանոններով մեծածախ վաճառվում և գնվում են ապրանքներ՝ ինչպես խանութում, միայն թե ոչ սպառողների, այլ բիզնեսի, գործարանների, ֆերմերների և առևտրային ընկերությունների համար», - ասել է բանախոսը:
Օրինակ՝ ղրղզստանցի ֆերմերը 10 տոննա ցորեն է աճեցրել, իսկ ռուսական ալրաղաց ընկերությունը ցանկանում է այն անմիջապես մատչելի գնով գնել։ Միմյանց միջնորդավորված որոնելու փոխարեն գնորդը և վաճառողը դիմում են բորսա։ Վաճառողը տեղադրում է առաջարկը, ալրաղացը հայտ է ներկայացնում, և շուկայի պահանջարկի և առաջարկի հիման վրա ավտոմատ կերպով գինը սահմանվում է: Բորսան երաշխավորում է գործարքի կատարումը, փողը և ապրանքը ապահով կերպով փոխանցվում են կողմերին:
«Ընդհանուր բորսայի գործարկումը ԵԱՏՄ բոլոր երկրների համար ստեղծում է համանման կանոններ, թափանցիկ գներ, քանի որ բոլորին տեսանելի է ղրղզական ֆերմերի ու ռուս գնորդի սակարկությունը։ Այսպիսով, ավելի քիչ «գորշ» սխեմաներ կլինեն, քանի որ առևտուրը պաշտոնապես կարձանագրվի, ազգային արժույթներն օգտագործելու ավելի շատ հնարավորություններ կհայտնվեն», - բացատրել է Կանիբեկ ուուլուն։
Ներկայում ձևավորվում է ստեղծվելիք հարթակի իրավական բազան և իրացման համար նախատեսվող ապրանքների ցանկը։