Թուրքիայիում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ ու տուժածներ

Նախնական տվյալներով ՝ երկրաշարժի լուրջ հետևանքներ չեն արձանագրվել:
Sputnik
Թուրքիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են Ստամբուլում և մի շարք այլ քաղաքներում: Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության (AFAD) տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլից մոտ 400 կմ հեռավորության վրա, օջախը ՝ 11 կմ խորության վրա:
Ցնցումները տևել են մոտ 20-30 վայրկյան և գրանցվել են տեղական ժամանակով 19:55-ին: Բնակարաններում ճոճվել են ջահերն ու կահույքը, որոշ բնակիչներ խուճապահար դուրս են վազել փողոց։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ մասնագետներն արդեն սկսել են վնասի գնահատումը: Նախնական տվյալներով ՝ երկրաշարժի լուրջհետևանքներ չեն արձանագրվել: