9-ամյա Վարդանը նվաճել է Արարատը

2400 մ բարձրությունից սկսված վերելքը տևել է 3 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. 9-ամյա հայ տղան՝ Վարդանը, նվաճել է Արարատը և դարձել պատմության մեջ ամենաերիտասարդ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական գագաթը։
Ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանի խոսքով՝ մի անգամ հերթական արշավի ժամանակ տղան հարցրել է, թե կկարողանա արդյոք ինքն էլ բարձրանալ Արարատ։ Ինքը պատասխանել է՝ եթե աշխատի իր վրա և համբերություն ցուցաբերի, կարող է։ Ու դա իրականություն դարձավ։
9-ամյա Վարդանը նվաճել է Արարատը
Արշավախմբի 29 մասնակցից քսանը 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ են եղել, նշված է լեռնագնացների մանկապատանեկան 4 Peaks Alpine Club ակումբի ֆեյսբուքյան էջում։
Վերելքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։
«Երեխաները ոչ միայն բարձրություն հաղթահարեցին, այլև՝ իրենք իրենց։ Եվ երբ երեխաները Արարատի գագաթին ծածանեցին եռագույնը՝ այդ պահին ո՛չ մի սահման, ո՛չ մի բարձունք, ո՛չ մի հոգնածություն կարևոր չէր։ Միայն հպարտությունն էր՝ անսահման հորիզոնի չափ։ ... Այս վերելքով հայ երեխաները ոչ միայն հասան 5137 մետր բարձրությանը, այլև բարձրացրին մեր ազգային արժանապատվությունը»,-նշված է գրառման մեջ։
2400 մ բարձրությունից սկսված վերելքը տևել է 3 օր։
5137 մետր բարձրության վրա