ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՌԴ զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յաբլոնովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Յաբլոնովկան Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել «Կենտրոն» զորախմբավորման գործողությունների շնորհիվ։
Անցած շաբաթ, ըստ պաշտպանության նախարարության տվյալների, ռուսական բանակը վերահսկողություն է սահմանել ԴԺՀ-ում գտնվող Ալեքսանդրո-Կալինովոյի նկատմամբ, իսկ այս շաբաթվա արդյունքներով Ռուսաստանի զինծառայողներին հաջողվել է նաև վերահսկողության տակ վերցնել Դենպրոպետրովսկի շրջանի Յանվարսկոյե բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։