ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 97 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 8–ի ժամը 22.41–ից մինչև օգոստոսի 9–ի ժամը 05.05–ը ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 28 ԱԹՍ են ոչնչացրել Կուրսկի մարզի տարածքում, 13-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 13-ը՝ Կալուգայի մարզի տարածքում, 10-ը՝ Տուլայի մարզի տարածքում, 8-ը՝ Օրյոլի մարզի տարածքում, 8-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 7-ը ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 5-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2-ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 1-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 1-ը՝ Մոսկվայի մարզի տարածքում, ևս 1-ը՝ Լիպեցկի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։