Բաշկիրիայի գործարանում տեղի ունեցած միջադեպից հետո 31 տուժած կա հիվանդանոցներում. ՌԴ ԱՆ

ՌԴ առողջապահության նախարարի օգնականի խոսքով՝ 14 մարդ ծանր վիճակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ստերլիտամակի գործարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոցներում կա 31 տուժած, որոնցից 14-ը ծանր վիճակում են: Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Ծանր վիրավորներին տեղափոխում են Ուֆայի բժշկական հաստատություններ և Բաշկիրիայի պետական բժշկական համալսարանի կլինիկա, այդ թվում՝ բժշկական ուղղաթիռների միջոցով», - ասել է Կուզնեցովը։
Նա վստահեցրել է, որ տուժածներին լիարժեք բժշկական օգնություն է տրամադրվում։
Ավելի վաղ հանրապետության արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն հայտնել էր, որ «Բաշկիրական գազավորված ըմպելիքների ընկերություն» ԲԲԸ-ի «Կաուստիկ» արտադրական տարածքում տեղի է ունեցել տեխնոլոգիական միջադեպ։