ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վաշինգտոնի և Բաքվի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության սահմանափակումների վերացման մասին:
«Մենք նաև վերացնում ենք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանական համագործակցության սահմանափակումները», - ասաց Թրամփը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ:
Մեկնաբանելով սահմանափակումների վերացումը՝ Թրամփն այդ քայլն անվանեց «մեծ գործ»։