4 ժամում ևս 44 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Կրասնոդարի երկրամասի տարածքում ոչնչացվել է 8 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ-ը ռուսական տարածքներում ևս 44 ուկրաինական անօդաչու սարք է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր` Մոսկվայի ժամանակով 8։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները 8 ԱԹՍ են ոչնչացրել Կրասնոդարի երկրամասի տարածքում, 7 - ը՝ Տուլայի մարզի տարածքում, 5-ը՝ Կալուգայի մարզի, 4-ական` Բրյանսկի և Կուրսկի մարզերի տարածքում, 4-ը՝ Օրյոլի մարզում, 3-ը՝ Մոսկվայի մարզի տարածքում, 3-ը` Ղրիմի, 3-ը` Թաթարստանի Հանրապետության տարածքում, 2-ը` Ազովի ծովի ջրատարածքում, 1-ը` Ադիգեայի Հանրապետության տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։