ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ զրույցն անցկացվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում Սի Ծինփինը ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նշելով, որ բարդ հարցերը պարզ լուծումներ չունեն։
«Անկախ իրադրության զարգացումից՝ Չինաստանը հավատարիմ կմնա իր անփոփոխ դիրքորոշմանը և կշարունակի նպաստել խաղաղությանն ու բանակցություններին», - ասել է Չինաստանի առաջնորդը։
Նա հավելել է, որ Պեկինը ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե ԱՄՆ–ն ու Չինաստանը գործարք կնքեն: