Ռուբեն Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ԱԺ նախկին պատգամավորը կալանավայրից գրած նամակում նշել էր, որ չի զղջում իր արած հայտարարությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավորը հուլիսի 18–ին ձերբակալվեց 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվեց հուլիսի 19–ին։
Հուլիսի 22-ին նա կալանավայրից նամակ հղեց` հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։