Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայը, պետության ղեկավարի պաշտոնի իրավահաջորդ չէ:
«Ոչ, նա իրավահաջորդ չէ։ Ես գիտեի, թե ինչ եք ուզում հարցնել: Ոչ, ոչ, ոչ: Այ եթե նրան հարցնեք՝ դրանով կարող եք վիրավորել»,-ամերիկյան TIME պարբերականին տված հարցազրույցում ասել է Լուկաշենկոն։
Բացի այդ, Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել նախագահական նոր ժամկետով:
«Ոչ, արդեն չեմ պլանավորում», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը հնարավոր է համարել, որ պետության հաջորդ ղեկավար կարող է դառնալ մի մարդ, ով որոշ չափով այլ քաղաքականություն կվարի:
Բայց Լուկաշենկոն ընդգծել է, որ իր իրավահաջորդը, այդ դեպքում, պետք է հասարակությանը համոզի, որ փոփոխություններն անհրաժեշտ են, ինչպես նաև երկիրը զարգացնի էվոլյուցիոն ճանապարհով՝ թույլ չտալով հեղափոխական ցնցումներ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 26-ին կայացած նախագահական ընտրություններին հաղթելուց հետո մարտին Լուկաշենկոն պաշտոնապես՝ 7-րդ ժամկետով ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը։