ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ընթացող «Masters» շարքիմրցաշարի եզրափակիչում չկարողացավ հաղթել ամերիկացի Բեն Շելտոնին:
Հանդիպումն ավարտվեց 6:7 (5:7), 6:4, 7:6 (7:3) հաշվով` հօգուտ ամերիկացի թենիսիստի։
Մարզիկները կորտում անցկացրին 2 ժամ 47 րոպե։
Տորոնտոյի «Masters» մրցաշարի մրցանակային ֆոնդն ավելի քան 9 միլիոն դոլար է:
Նշենք, որ Կարեն Խաչանովն առաջին անգամ էր նույն մրցաշրջանում հասել ATP-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) մրցաշարերի կիսաեզրափակիչ։ 2025 թվականին նա դուրս էր եկել Բարսելոնայի (գրունտային կորտ) և Հալեի (խոտածածկ կորտ) մրցաշարերի կիսաեզրափակիչներ: