Հրդեհ Նորաշենում. տարհանվել է 50 մարդ

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Երևանի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկում՝ 3-րդ և 4-րդ հարկերում հրդեհ է բռնկվել էլեկտրական լարերից, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՆԳՆ-ում ահազանգը ստացվել է ժամը 16:31-ին։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան:
Հրդեհը մարվել է ժամը 17։13-ին։ Այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։