Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 30 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 30 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 8–ին` ժամը 0։20-ից մինչև 05։40-ն ընկած ժամանակահատվածում (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ հերթապահ միջոցները 9 ԱԹՍ են խոցել Ռոստովի մարզում, 8-ը՝ Ղրիմում, 6-ը՝ Սարատովի մարզի, 5-ը՝ Բրյանսկի, 1-ական՝ Բելգորոդի և Վոլգոգրադի մարզերում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։