Գարեգին Երկրորդը մեկնել է ԱՄՆ

ԿԱթողիկոսը բարերարների հետ քննարկելու է Մայր աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մեկնել է ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։
«Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնել է ԱՄՆ–ի Հայոց Արևելյան թեմ»,– ասված է հաղորդագրությունում։
Նա հանդիպումներ է ունենալու թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
Նման անուն-ազգանունով քաղաքացի չկա. Վիրահայոց թեմի առաջնորդը` կաթողիկոսի դեմ արշավի մասին