Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարական է տվել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը Արամ Ազատյանը ստանձնել է 2022 թ. գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ազատման դիմում է գրել։ Այդ մասին է նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հանցակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության հոդվածներով Արամ Ազատյանը 2024 թ. հուլիսի 4–ին կալանավորվել էր, իսկ մեկ ամիս անց նրա խափանման միջոցը փոխվել էր տնային կալանաքով։ Մեկ տարի անց դատարանը վերացրել է Ազատյանի նկատմամբ կիրառած սանկցիաները, և նա օգոստոսի 6–ից վերադարձել էր իր պաշտոնին։
Իր այսօրվա գրառման մեջ Ազատյանը նշել է, որ աշխատել է «անձնուրաց, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն բնակիչների»։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը Արամ Ազատյանը ստանձնել է 2022 թ. գարնանը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2025 թ. հուլիսի 3-ին քննչական գործողություններ էր կատարել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, կային ձերբակալվածներ։
Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։