ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային հանգույցին, որն ապահովում էր Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Դոնբաս: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային հանգույցը, որն ապահովում էր Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Դոնբաս, կառավարման կետերին և մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերին, ինչպես նաև 133 շրջաններում ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։