Պուտինը տարեվերջին կայցելի Հնդկաստան. Մոդիի խորհրդական

Հնդկաստանի վարչապետը Մոսկվա էր այցելել 2024 թվականի հուլիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան կայցելի տարեվերջին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը Մոսկվայում ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն է։ Փոխգործակցում ենք բարձր մակարդակով։ Ուրախ էինք տեղեկանալ, որ տարեվերջին նախանշված է նախագահ Պուտինի այցը մեր երկիր», – ասել է Դովալը։
Հիշեցնենք` 2024 թվականի հուլիսին Մոսկվա էր այցելել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այցի ընթացքում տեղի էր ունեցել ռուս-հնդկական 22-րդ ամենամյա գագաթնաժողովը, որից հետո Մոդին Պուտինին հրավիրել էր Հնդկաստան։ 2025 թվականի մայիսին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Մոդին հաստատել է Պուտինին ուղղված հրավերը, որն ընդունվել է երախտագիտությամբ։
Պուտինն ու Թրամփը առաջիկա օրերին կհանդիպեն. Ուշակով