ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ին Արեգակի վրա նախավերջին հզորության դասի (M) բռնկում է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։
«Օգոստոսի 7-ին` Մոսկվայի ժամանակով 05:32-ին, արևաբծերի 4168 (N04W29) խմբի ռենտգենյան տիրույթում գրանցվել է 25 րոպե տևողությամբ M2.2 բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։
Օգոստոսին ընդհանուր առմամբ նման հզորության յոթ բռնկում է գրանցվել, ընդ որում` գրեթե բոլոր բռնկումները տեղի են ունեցել արևաբծերի նույն խմբում։ Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X։
A0.0 նվազագույն դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատտ ճառագայթման հզորությանը։ Հաջորդ տառին անցնելիս հզորությունը 10 անգամ մեծանում է։ Բռնկումները կարող են ուղեկցվել արևային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել։