Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածից վնասվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասն ու տպարանը

Տպարանի և տրանսպորտային արտադրամասի շենքերում ապակիներ են ջարդվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ուկրաինական ԶՈւ-ն գնդակոծել է Էներգոդարի արդյունաբերական գոտու՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի ու տպարանի տեղակայման հատվածը։ Այս մասին հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։
«Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրկին գնդակոծել են Էներգոդարի արդյունաբերական գոտու՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տրանսպորտային արտադրամասի և տպարանի տեղակայման հատվածը։ Անձնակազմի և բնակչության շրջանում տուժածներ չկան», - ասվում է ատոմակայանի տելեգրամյան ալիքում։
Մամուլի ծառայության տվյալներով՝ գնդակոծության հետևանքով հիմնականում վնասվել են տպարանի և տրանսպորտային արտադրամասի շենքերի ապակիները:
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: