ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնը հարձակվել է Խերսոնի մարզի Ալյոշկիի քաղաքի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վրա, վնասվել են տանիքն ու պատուհանները։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Կիևի զինյալները կրկին գրոհել են Ալյոշկիի կենտրոնական շրջանային հիվանդանոցը։ Դրոնի կիրառմամբ ժամը 12.30-ին հարված է հասցվել վիրահատական բաժանմունքին: Վնասվել է տանիքը, կոտրվել են պատուհանները», - իր տելեգրամյան ալիքում գրել է Սալդոն։
Նրա խոսքով՝ զոհեր և տուժածներ չկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։