ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՌԴ զինված ուժերի ավիացիան և հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող գազատրանսպորտային համակարգի օբյեկտները, ինչպես նաև մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահեստները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող գազատրանսպորտային համակարգի օբյեկտները, մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահեստները, ինչպես նաև 142 շրջաններում ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 7 կառավարվող ավիացիոն ռումբ և 244 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։