Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էր. Թրամփը հերթական հայտարարությունն է արել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվա է ժամանել այսօր վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականի ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը «խիստ արդյունավետ» է եղել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր խիստ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Դրանից հետո ես կապ հաստատեցի մեր որոշ եվրոպական դաշնակիցների հետ։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և մենք կաշխատենք դրա վրա առաջիկա օրերին և շաբաթներին»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6–ի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։
Օգտակար և կառուցողական զրույց է եղել. Պուտինի և Ուիտկոֆի հանդիպման առաջին մանրամասները