Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Մոտ մեկ ժամ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
***
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ տան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), խոհանոցը և նախամուտքը՝ գույքով և տեխնիկայով, ջերմահարվել՝ երկու սենյակ (մոտ 60 քմ)։