Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր ավելի քան 50 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 51 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 5–ի ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 05.30-ը ՀՕՊ հերթապահ միջոցները 16–ական ԱԹՍ են խոցել Ռոստովի և Բրյանսկի մարզերում, 12 սարք՝ Ղրիմի տարածքում, 4–ը՝ Վորոնեժի,3-ը՝ Օրյոլի մարզերում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։