Օգոստոսի 7-ին, ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա «Եվրասիա» միջազգային մրցանակին նվիրված մամուլի ասուլիսը։
Մրցանակը նպատակ ունի հանրային ճանաչման և աջակցության արժանացնել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել Եվրասիական երկրների սոցիալական, տնտեսական և միջմշակութային զարգացման, հանրային դիվանագիտության խթանման, պատմական հիշողության պահպանման և հետխորհրդային տարածքի պետությունների միջև տեղեկատվական արգելքների հաղթահարման գործում։
Մրցանակային ֆոնդը կազմում է 25 միլիոն ռուբլի: Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը:
Մամուլի ասուլիսի ընթացքում Վերահսկիչ և Փորձագիտական խորհուրդների ներկայացուցիչները կխոսեն Մրցանակի հայեցակարգի, անվանակարգերի մասին, իսկ նախագծի մասնակիցները՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, կներկայացնեն իրենց նախաձեռնությունները։
Մրցանակի հիմնադիրը «Եվրասիա» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունն է։ Մրցանակաբաշխությունը անցկացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համատեղ։
Մասնակիցներ՝
- Ռոսսոտրուդնիչեստվոյի ՀՀ-ում ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Անդրեևա։
- «Եվրասիա» միջազգային մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ Վերա Խաչատուրյան;
- բլոգեր, քաղաքական մեկնաբան, «Եվրասիա» միջազգային մրցանակի վերահսկիչ խորհրդի անդամ Օլիմ Շիրինով (Տաջիկստան);
- «Եվրասիա» միջազգային մրցանակի թեկնածուներ՝ Անի Կարապետյան, Սալթանատ Աբդիկերիմովա (Ղրղզստան):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։