Երկրի վրա գեոմագնիսական տատանումներ կսկսվեն, հնարավոր են փոթորիկներ. գիտնականներ

Կանխատեսվում է, որ Արևի՝ Երկրին նայող կողմում գտնվող խոշոր պսակային անցքը օգոստոսի 8–ին կսկսի ակտիվորեն ազդել մոլորակի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Երկրի վրա գեոմագնիսական խանգարումներ կսկսվեն օգոստոսի 8-ին՝ Արևի վրա առաջացած պսակային անցքի ազդեցությամբ։ Որոշ կանխատեսումների համաձայն՝ մագնիսական փոթորիկները կհասնեն մինչև G3 հզորության: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել են ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայում։
«Գեոմագնիսական խանգարումների շաբաթը կսկսվի ուրբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, դեպի Երկիր արեգակնային զանգվածի արտանետմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կանխատեսումների համաձայն` Արևի՝ Երկրին նայող կողմում առաջացած խոշոր պսակային անցքը օգոստոսի 8–ին կսկսի ակտիվորեն ազդել մոլորակի վրա: Օգոստոսի 8-9-ը այն կհասնի մոտ 600-700կմ/վրկ ցուցանիշի և կտևի առնվազն մինչև հաջորդ շաբաթվա կեսերը: Գեոմագնիսական տատանումների գագաթնակետը սպասվում է առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին, բայց դրանց ճշգրիտ ուժը դեռ պարզ չէ:
Սպասվում է 2025 թվականի ամենախոշոր մագնիսական փոթորիկը. զգուշացնում են գիտնականները
Կանխատեսման «հիմնական ճյուղը» առայժմ չափավոր տեսք ունի և ցույց է տալիս «վտանգի» սահմանափակ՝ դեղին մակարդակ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել են լաբորատորիայում, հաշվարկման այլ տարբերակներով հնարավոր է, որ փոթրիկը հասնի փոթրիկների G3 (ուժեղ) կարգին:
Արեգակնային արագ քամու հետ միաժամանակ, երեկվա M4.4 բռնկումից հետո արևային զանգվածի արտանետումը նույնպես կհասնի Երկիր: Արտանետված զանգվածը «կողքով է անցել», բայց գիտնականների խոսքով` այնուամենայնիվ մի ծայրով կդիպչի մոլորակին։ Սակայն արտանետումը բավականին թույլ է, և առայժմ մասնագետները ենթադրում են, որ այն շատ չի բարդացնի ընդհանուր պատկերը:
Հզոր մագնիսական փոթորիկն ավարտվեց Երկրի վրա