Արմավիրի մարզում խոշոր ավտովթարից 6 տուժածներից մեկն անչափահաս է. ՆԳՆ

shamshyan.com–ի տեղեկություններով` ավտովթարից մահացածն ու 6 տուժածներից 3–ը ՊՆ ծառայողներ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման արդյունքում բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է «Նիսանի» 22–ամյա ուղևորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 6–ը` վնասվածքներ ստացել։ shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածն ու 6 տուժածներից 3-ը ՊՆ ծառայողներ են:
Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 6 վիրավոր հոսպիտալացվել են, նրանցից «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ։ Նույն հիվանդանոց են տարվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին։