Արցախում ադրբեջանական ՊՆ–ի բեռնատար է պայթել ականի վրա

Ադրբեջանական բանակի 4 զինծառայողի տեղափոխել են բուժհաստատություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արցախում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բեռնատար է պայթել ականի վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՊՆ–ին, հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Քելբաջարում (Քարվաճառ):
Վնասվածքներ են ստացել 4 զինծառայողներ։ Նրանց տեղափոխել են մոտակա բուժհաստատություն։ Ըստ հաղորդագրության` զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Նախիջևանում՝ ՀՀ հետ սահմանին, ականի վրա ադրբեջանցի ծառայող է պայթել