ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսն ու նրա թիմը տպավորված են Երևանով, ջերմ ընդունելությամբ և Հայաստանում սպասարկման մակարդակով: Նրա թիմի որոշ անդամներ նույնիսկ ցանկություն են հայտնել կրկին այցելել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Seven Visions Resort & Places, The Dvin» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը։
Լոպեսը Հայաստան է ժամանել օգոստոսի 2-ի գիշերը, և արդեն օգոստոսի 4-ի գիշերը մեկնել է Ստամբուլ։ Չնայած ժամանակի սղությանը, նա հասցրել է ոչ միայն գնահատել քաղաքի մթնոլորտը, այլև անձամբ հաճելի տպավորություն է թողել նրանց վրա, ովքեր շփվել են իր հետ:
Ջենիֆեր Լոպեսը համերգի ժամանակ, 3 օգոստոսի 2025թ.
© Sputnik
Թովմասյանի խոսքով՝ ինքն ու Լոպեսը ընդհանուր ընկեր ունեն՝ հայտնի դիզայներ Ջեյքոբ Մեյերը, որն աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Քարդի Բին, Նիկի Մինաժը, Բեյոնսեն և իհարկե ինքը՝ Լոպեսը: Հենց Մեյերն էլ ծանոթացրել է նրանց։
«Նա զարմանալիորեն պարզ և հանգիստ մարդ է` բաց, առանց աստղային քմահաճույքների: Չէր ձգտում միայնության, հատուկ պահանջներ չէր ներկայացնում։ Ընդհակառակը` հաճույքով շփվումէր շրջապատի հետ», - նշեց Թովմասյանը։
Լոպեսի մակարդակի աստղերը սովորաբար հոգնում են շրջագայությունից, թռիչքներից և ուշադրությունից, ուստի հաճախ նախընտրում են միայնակ մնալ: Իսկ Լոպեսը, Թովմասյանի խոսքով, բաց էր և շփվող, միակ բանը, որ նա խնդրել է՝ բացառել կպչունությունն իր հանդեպ: Նա ազատ այցելում էր սրճարաններ, գաստրոբարեր, ռեստորաններ, ողջունում մարդկանց և իրեն բնական էր պահում։
Ջենիֆեր Լոպեսը համերգի ժամանակ, 3 օգոստոսի 2025թ.
© Sputnik
Սնունդ և կարգապահություն
Լոպեսը սննդի առումով հատուկ պահանջներ չի ներկայացրել։ Թովմասյանի խոսքով՝ ուտելիքն ընտրել է՝ կենտրոնանալով սեփական առողջության և կենսակերպի վրա։
«Նա հիանալի տեսք ունի, և դա ոչ միայն գենետիկայի, այլև կարգապահության արդյունք է։ Ջենիֆերը գիտի, թե ինչ և երբ է ուտում, իրեն հատուկ մենյու պետք չէ: Նա, որպես առողջության և սննդի նկատմամբ գիտակցված մոտեցում ունեցող մարդ, ինքն է ընտրություն կատարում», - ասաց Արտակ Թովմասյանը:
Հյուրանոցում գտնվելու ընթացքում նա պատվիրել է պանքեյքեր, գրանոլա, հունական յոգուրտ` մեղրով և հատապտուղներով, կապուչինո՝ առանց կոֆեինի։ Լոպեսը նաև հաճախել է մարզասրահ։
Ջենիֆեր Լոպեսը համերգի ժամանակ, 3 օգոստոսի 2025թ.
© Sputnik
Ինչո՞ւ հենց Dvin-ը
«Seven Visions Resort & Places» հյուրանոցը երգչուհու թիմն ընտրել է նրա այցից երկու ամիս առաջ։ Թովմասյանը նշեց, որ հյուրանոցը վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 18 միջազգային մրցանակ, այդ թվում մի քանիսը` «World Travel Awards»–ի, և ընդունվել է որպես համաշխարհային մակարդակի յուրահատուկ վայր:
«Մենք ամբողջ աշխարհից ընդունել ենք ավելի քան 90 պատվիրակություն, այդ թվում՝ 28 պետությունների ղեկավարների։ Մենք արդեն ցանկացած մակարդակի հյուրեր ընդունելու փորձ ունենք: Թիմի նախապատրաստությունը ժամանակատար էր, բայց հիմա մենք պատրաստ ենք ընդունել ամենախստապահանջ հյուրերին»,– հավելեց նա։
Լոպեսի ժամանման համար հատուկ նախապատրաստություններ չեն պահանջվել, քանի որ նրա թիմը նախապես համոզվել է սպասարկման մակարդակի և կեցության պայմանների մեջ: