ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Յանվարսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դնեպրոպետրովսկի մարզի Յանվարսկոյե բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։