ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում եղել է ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցները ՀՀ երեք քաղաքացիները ներկրել են` հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ։ Նրանք ձերբակալվել են։
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և մաքսանենգության հոդվածներով։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Armlur–ի տեղեկություններով` ցմահ դատապարտյալը Աշոտ Մանուկյանն է, որը ազատ էր արձակվել 3 տարի առաջ։ Նա դատապարտվել էր 24 տարի առաջ, 3 զինվորների սպանության համար։ Մանուկյանը նույնպես զինծառայող է եղել։