ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Masters» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում նա 6:4, 7:6 (7:3) հաշվով հաղթել է ամերիկացի Ալեքս Միկելսենին)։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 44 րոպե։
Կիսաեզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը, որը մրցաշարում հանդես է գալիս առաջին համարով:
Տորոնտոյի «Masters» մրցաշարի մրցանակային ֆոնդն ավելի քան 9 միլիոն դոլար է:
Նշենք, որ Կարեն Խաչանովն առաջին անգամ է նույն մրցաշրջանում հասել ATP-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) մրցաշարերի կիսաեզրափակիչ։ 2025 թվականին նա դուրս էր եկել Բարսելոնայի (գրունտային կորտ) և Հալեի (խոտածածկ կորտ) մրցաշարերի կիսաեզրափակիչներ: