Իրանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երեքշաբթի UTC–ի ժամանակով 5:06–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իրանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել այսօր` UTC–ի ժամանակով 5:06–ին (Երևանի ժամանակով ժամը 9:06–ին), 99 հազար բնակչություն ունեցող Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք: Օջախը 10 կմ խորության վրա է:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կամչատկայի ափերի մոտ 1 ժամվա ընթացքում 4.5-ից մինչև 6.7 մագնիտուդով 8 երկրաշարժ է գրանցվել