ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի մանկապարտեզներից մեկում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում»,–գրում է կայքը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2 «Արևիկ» մսուր մանկապարտեզի խոհանոցում:
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են: