ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերը 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել, որոնց մեծ մասը՝ Բրյանսկի մարզի տարածքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 4-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 5-ի 01:40-ը ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 24 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք, որոնցից 13-ը՝ Բրյանսկի, 7–ը՝ Ռոստովի և երկուական` Կալուգայի և Սմոլենսկի մարզերի տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։