ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) ոսկե մեդալակիր է դարձել:
Հայաստանը ներկայացնող ևս երկու մարզիկներ` Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) բրոնզե մեդալակիրներ են դարձել։
Միջազգային Մրցաշարում Հայաստանը ներկայացնող Մանվել Խաչատրյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ) մեդալ չեն նվաճել։