ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով Տավուշի մարզի բնակիչներ 29-ամյա Անժելա Հ.-ն, 10-ամյա Արայիկ Ս.-ն, 1-ամյա Ալեն Ս.-ն, 13-ամյա Ալեքս Ս.-ն 5-ամյա Արտակ Ս.-ն, 63-ամյա Գրետա Ս.-ն և 38-ամյա Դավիթ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով` բոլոր վիրավորները գտնվել են «ՎԱԶ 21-07»-ում և ընտանիքի անդամներ են։