ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. ԱՄՆհատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը կարող է Ռուսաստան այցելել օգոստոսի 6-ին կամ 7-ին: Այսմասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարծում եմ, որ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ շաբաթ՝ գուցե չորեքշաբթի կամ հինգշաբթի», - հայտարարել Է Թրամփը:
Նշենք, որ տարեսկզբից սա Սթիվեն Ուիտկոֆի չորրորդ այցն է Ռուսաստան: Վերջին անգամ նա ՌԴ Է ժամանել ապրիլի 11-ին։ Սանկտ Պետերբուրգում կայացել է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր